Լրահոս

11.09.2023 14:57


Խմբակային ծեծկռտուք-դանակահարություն` Էջմիածնում

Խմբակային ծեծկռտուք-դանակահարություն` Էջմիածնում

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ուշագրավ դեպք է տեղի ունեցել Էջմիածին քաղաքի համար 1 սուպերմարկետի հարակից տարածքում։

Կայքին հասած տեղեկությունների համաձայն՝ վիճաբանություն է եղել նույն քաղաքի բնակիչների միջև, որի ընթացքում տղամարդիկ հարվածներ են հասցրել միմյանց, ինչի ընթացքում նրանցից մեկը՝ 2004 թվականին ծնված երիտասարդը, դանակով հարվածել է մյուսին, ինչի հետևանքով վիճաբանողներից երկուսը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ։

Բնակիչները ահազանգել են իրավապահներին, ու դեպքի վայր են շտապել շտապօգնության աշխատակիցները և երկու անձի տեղափոխել են Վաշարշապատի հիվանդանոց։ Մեզ հայտնի դարձավ, որ դանակահարված տղամարդկանցից մեկի կյանքին վտանգ չի սպառնում, իսկ մյուսի վիճակը ծանր է։ Իսկ ինչն է եղել դանակահարության պատճառը։

Ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝ վիճաբանողները ծանոթներ են եղել, կատակներ են արել միմյանց հասցեին, որոնցից մեկին կատակը դուր չի եկել, հնչել է հայհոյանք, ինչից հետո ծեծել ու դանակահարել են միմյանց։

Այս խորագրի վերջին նյութերը