Ռուսաստանը չի ցանկանում 2-րդ ճակատ բացել, և դրանից օգտվում են և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում. Զատուլին
Ռուսաստանի հետ զորավարժություններ անցկացնելուց Հայաստանի հրաժարումը պայմանավորված է երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվայից հեռվանալու և արտաքին քաղաքական կողմնորոշումը փոխելու ցանկությամբ. այս մասին NEWS.ru-ի հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Ըստ նրա՝ Փաշինյանը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը օգտագործում է որպես քաղաքական կողմնորոշումը փոխելու պատճառ։
Զատուլինն ընդգծել է, որ Հայաստանի վարչապետն իր որոշումը հիմնավորում է նաև 2020 թվականին Ադրբեջանի հետ պատերազմի ժամանակ հայերին աջակցելու ուղղությամբ Ռուսաստանի կողմից էական գործողությունների բացակայությամբ։ Միաժամանակ, Զատուլինը կարծում է, որ Մոսկվան դժվար թե կարողանար անցնել Երևանի կողմը, որը նույնպես վճռական գործողություններով աչքի չընկավ։
Քաղաքական գործիչը նշել է, որ այսօր Լաչինի միջանցքի ապաշրջափակման փորձերը կարող են հանգեցնել Բաքվի հետ նոր հակամարտության, կարծում է նա։
«Հասկանալի է, որ հատուկ ռազմական գործողության անցկացման և արևմտյան երկրների հետ առճակատման պատճառով մենք չէինք ցանկանա երկրորդ ճակատ բացել, և դրանից օգտվում են և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում։ Հայաստանի կողմից սա փորձ է արդարացնելու իր քայլերը Ղարաբաղի դավաճանության և դարերի ընթացքում զարգացած հայ-ռուսական հարաբերությունների դավաճանության ուղղությամբ»,-ընդգծել է պատգամավորը։

Աղբյուրը՝ tert.am