Տնտեսական

12.09.2023 14:02


Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.5 տոկոսային կետով

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.5 տոկոսային կետով

Սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կենտրոնական բանկի տարածած հաղորդագրությունից, նիստի ժամանակ որոշվել է՝

իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 9.75 %,

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 11.25 %,

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8.25 %:

Այս խորագրի վերջին նյութերը