Իսրայելի հյուպատոսության Range Rover Sport-ը անցել է կարմիր լույսով, վարել` հանդիպակաց գոտիով, դիմել՝ փախուստի
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Ռոբերտ Եղիազարյանն ու պարեկ Վաղարշակ Սարգսյանը ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել դիվանագիտական համարանիշներով Range Rover Sport մակնիշի ավտոմեքենա։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ՊԾ Երևան քաղաքի գնդում տեղեկություններ էին ստացվել, որ նշված ավտոմեքենայի վարորդը, իրեն համարելով արտոնյալ, Երևանում չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները, ավտոմեքենան վարում է երբեմն հանդիպակաց գոտիով, անցնում է կարմիր լույսի տակով ու վթարային իրավիճակներ է ստեղծում վարորդների համար, այն հույսով, որ ավտոմեքենայի վրա փակցված դիվանագիտական համարներն անձեռնամխելի է և ինքը կարող է կոպիտ կերպով խախտումներ անի և մնա անպատիժ։
Երեկ՝ ժամը 02։20-ի սահմաններում, ավագ պարեկ Ռ․ Եղիազարյանն ու պարեկ Վ․ Սարգսյանը Գայի պողոտայում նկատում են, որ նշված Range Rover-ի վարորդը մեծ արագությամբ, բարձր երաժշտությամբ երթևեկում է։
Պարեկները բարձրախոսով հրահանգում են, որպեսզի նա կանգնի, սակայն ոչ միայն չի ենթարկվում պարեկների օրինական կանգառ հրահանգին, այլև դիմում է փախուստի՝ ավտոմեքենան վարելով երբեմն հանդիպակաց, չկանգնելով նույնիսկ կարմիրի տակ։
Ի վերջո, «Ռենջ ռովիստը» չի կարողանում ճողոպրել պարեկներից և Բագրևանդի փողոցում «Մատրյոշկա» ակումբի մոտ կանգնեցնում են նրան, որից հետո ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարծք։
Նշված ավտոմեքենան հաշվառված է Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոսության հաշվեկշռում, վարորդն էլ 47-ամյա Դավիթ Կ․-ն է։

Վերջինս զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից։
Դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում։