ԱԺ-ն մերժեց ՄՊՀ-ի անդամի պաշտոնում Անահիտ Սարգսյանի թեկնածությունը, որին ներկայացրել էր ընդդիմությունը
Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 12-ի իր նիստում 0 դեմ և 33 կողմ ձայներով մերժեց Անահիտ Սարգսյանի թեկնածությունը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում: Այդ մասին ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտարարեց Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 12-ի նիստի ժամանակ՝ ներկայացնելով քվեարկության արդյունքները:
Հիշեցնենք, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն առաջադրել էին Անահիտ Սարգսյանի թեկնածությունը:

Աղբյուրը՝ news.am