Լրահոս

14.09.2023 11:49


Լոռու մարզում Opel-ը բախվել է բետոնե արգելապատնեշին, ամուսինը տեղում մահացել է, կինը տեղափոխվել է հիվանդանոց

Լոռու մարզում Opel-ը բախվել է բետոնե արգելապատնեշին, ամուսինը տեղում մահացել է, կինը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում M6 միջպետական ավտոճանապարհի 39 կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ 63-ամյա Արտաշես Մ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին: Գրել է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Արտաշես Մ.-ն տեղում մահացել է, իսկ նրա ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 63-ամյա Սալվի Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով մահացածն ու վիրավորը ամուսիններ են և ըստ նախնական տեղեկությունների վարորդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել:

Այս խորագրի վերջին նյութերը