Լրահոս

14.09.2023 16:51


Գյումրիի ոստիկանության բաժանմունքում ռումբի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել

Գյումրիի ոստիկանության բաժանմունքում ռումբի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել

Գյումրիի ոստիկանության բաժանմունքում ռումբի առկայության մասին ահազանգ է ստացվել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել:

Այս մասին հայտնում է Գյումրիում «Արմենպրես»-ի թղթակիցը։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնում ռումբի առկայության մասին ահազանգը ստացվել է սեպտեմբերի 14-ին, ժամը 13:00-ի սահմաններում։

Իրավապահ մարմիններն անմիջապես փակել են Գյումրու Շիրակացի փողոցի մի հատվածը, տարհանել են ոստիկանության բաժնի և նույն շենքում գործող անձնագրային բաժանմունքի աշխատակիցներին:

Տեղում աշխատել են սակրավորները։ Պարզվել է, որ Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնում ռումբի առկայության մասին ահազանգը կեղծ է: Տարածքում սակրավորների աշխատանքից հետո շենքում ռումբ չի հայտնաբերվել:

Շիրակացի փողոցն այս պահին բաց է:

Այս խորագրի վերջին նյութերը