Քաղաքական

15.09.2023 12:17


Վաշինգտոնը պատրաստ է «օգնել» Երևանին՝ երազելով Անդրկովկասում նոր հակառուսական պլացդարմ ստեղծել. Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ

Վաշինգտոնը պատրաստ է «օգնել» Երևանին՝ երազելով Անդրկովկասում նոր հակառուսական պլացդարմ ստեղծել. Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ

Միացյալ Նահանգները պատրաստ է մեծացնել Հայաստանին օգնությունը՝ Անդրկովկասում հակառուսական նոր պլացդարմ ստեղծելու համար։ Այս կարծիքը Telegram-ի ալիքում հայտնել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ, ՌԼԴԿ կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկին։

«Այժմ Վաշինգտոնը պատրաստ է «օգնել» Երևանին՝ ակնհայտորեն երազելով Անդրկովկասում նոր հակառուսական պլացդարմ ստեղծելու մասին։ Բայց Ռուսաստանին թուլացնելու նրա բոլոր ծրագրերը փլուզվում են մեր աչքի առաջ։ Սա այն է, ինչ դուք պետք է հիշեք: Անդրատլանտյան «հովանավորությունը» օգուտ չի տվել աշխարհի ոչ մի երկրի՝ բերելով միայն անախորժություններ ու վիշտ, արյուն ու ավերածություններ։ Եվ հենց դրան են ի վերջո հանգեցնում ամերիկյան ոճի «գործընկերությունը» և «զարգացման աջակցությունը»»,-գրել է Սլուցկին։

Նա նշել է, որ հենց նույն ձևով էլ Արևմուտքը մոտեցավ Կիևին։ Հիմա արդյունքը տեսանելի է. Ուկրաինան վերածվել է «ԱՄՆ-ի խամաճիկի», սնանկի՝ ավերված տնտեսությամբ, արտաքին վերահսկողությամբ և կորսված ինքնիշխանությամբ:

Ավելի վաղ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմն ասել էր, որ Միացյալ Նահանգները պետք է մեծացնի համապարփակ օգնությունը Հայաստանին, այդ թվում՝ պաշտպանական գործընկերության և անվտանգության ոլորտում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմն ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել էր, որ դեռ վաղ է խոսել, թե արդյոք Հայաստանը փոխում է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն Վաշինգտոնը ձգտում է դրան։

Քիմն ընդգծել էր, որ Վաշինգտոնը պետք է ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունները դարձնի այնպես, որ խոսվի ԱՄՆ-ի, ոչ թե Ռուսաստանի հետ գործընկերության մասին։

«Այդ իսկ պատճառով Հայաստանին ցուցաբերվող մեր օգնությունն այդքան կարևոր է մեր գործընկերության մեջ»,-հավելել էր Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ Ըստ նրա՝ Միացյալ Նահանգները պետք է մեծացնի Հայաստանին տրամադրվող բազմակողմանի օգնությունը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը