Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Գյումրի-Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացած 21-ամյա Հելեն Դադայանի դին Արցախ վերադարձնելու հարցն անհապաղ քննելու դիմումը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հելեն Դադայանի ընտանիքի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Հելեն Դադայանի հարազատներն անհապաղ միջոցի խնդրագրով դիմել էին ՄԻԵԴ, որպեսզի հնարավոր լինի աղջկա դին տեղափոխել Արցախ։
Սահակյանի խոսքով` ՄԻԵԴ–ը վերահաստատել է այն որոշումը, որը կայացրել էր կառավարության խնդրանքի հիման վրա։ Այդ դիմումի արդյունքում դատարանը որոշել էր, որ անհապաղ միջոցների շրջանակից դուրս է, քանի որ մահ է արձանագրվել, կորուստն էլ անդառնալի է։
«ՄԻԵԴ–ն առանձնահատուկ չէր զարգացրել նախադեպը, որը կարող էր կապված լինել ընտանիքի անդամների հանդեպ անմարդկային վերաբերմունքի հետ։ Այժմ էլ գանգատը նույնաբովանդակ է եղել, այդ պատճառով էլ նոր որոշում չի կայացվում, և, ըստ էության, մերժել են այն։ Աճյուն հանձնելու, տեղափոխելու, Ադրբեջանին պարտավորեցնելու հայկական կողմի պահանջը չի բավարարվել»,–ասաց իրավապաշտպանը։
Հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկելու, նա պատասխանեց` ընտանիքի հետ քննարկելուց հետո հիմնական գանգատ են նախապատրաստելու։ Պատրաստվում են հիմնավորել ընտանեկան կյանքի անձեռնմխելիության խախտումը` աճյունը հողին հանձնելու անհնարինության հետ կապված` ընտանեկան և այլ ավանդույթներին համապատասխան։
«Նշելու ենք նաև անմարդկային վերաբերմունք ընտանիքի անդամների նկատմամբ, որովհետև միտումնավոր, տևական ժամանակ աճյունը չհայրենադարձնելն ինտենսիվ և հոգեբանական ցավ է պատճառում ընտանիքին։ Մենք կարծում ենք, որ այստեղ անմարդկային վերաբերմունքի շեմերը հաղթահարված են, ուստի դատարանն այս հոդվածի ներքո կարող է հարցերին անդրադառնալ»,–ասաց Սիրանուշ Սահակյանը։
Հիշեցնենք` օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում, Լանջիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։ Խումբը վերադառնում էր Արևմտյան Հայաստանից։
Մահացածերից մեկը արցախցի Հելեն Դադայանն է։ Նրա ծնողներն Արցախում են, ցանկանում են տեղափոխել աղջկա մարմինն ու հուղարկավորել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ աղջկա մորեղբայրը` Մուշեղ Սաֆարյանը, այդ հարցում օգնելու համար դիմել է Կարմիր խաչին և Արցախի իշխանություններին։
ՄԻԵԴ-ը մերժել է Հելեն Դադայանի դին վերադարձնելու հարցն անհապաղ քննելու դիմումը