Աշխարհ

16.09.2023 18:30


Բայրամովն ու ՄԽ ամերիկացի համանախագահը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության գործընթացը

Բայրամովն ու ՄԽ ամերիկացի համանախագահը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության գործընթացը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին։

Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության գործընթացը։

Բացի այդ, անդրադարձ է եղել այդ համատեքստում առկա սպառնալիքներին ու մարտահրավերներին։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը