Լրահոս

17.09.2023 14:25


1 զոհ, 3 վիրավոր. Արարատի մարզում վթարի են ենթարկվել պատերազմում զոհվածի շիրիմին այցելող ընտանիքի անդամները

1 զոհ, 3 վիրավոր. Արարատի մարզում վթարի են ենթարկվել պատերազմում զոհվածի շիրիմին այցելող ընտանիքի անդամները

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ դեպի Վերին Արտաշատ ընթանալիս, Opel Zafira մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը 4 հոգի տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Մինչ քննիչների ժամանումը, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը՝ գիտակցության չգալով մահացել է, իսկ վիրավորներից մեկին տեղափոխեւմ են Երևանի հիվանդանոցներից մեկը:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասում էին, որ վարորդը, մահացածն ու վիրավորները ընտանիքի անդամներ են և մեկնում էին իրենց հարազատի՝ պատերազմում նահատակված հերոսի շիրիմին խնկարկում անելու և ծաղիկներ խոնարհելու:

Այս խորագրի վերջին նյութերը