Քաղաքական

17.09.2023 16:23


Աշխատանքներ են տարվում ԼՂ-ի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ

Աշխատանքներ են տարվում ԼՂ-ի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ

Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել, որի մեջ նշվում է, որ աշխատանքներ են տարվում Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ:

«Միջնորդներն աշխատանք են տանում Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ՝ հանրապետությունում լարված հումանիտար և անվտանգային իրավիճակը թոթափելու նպատակով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է հաղորդագրության մեջ:

Նույն հաղորդագրության մեջ նաև տեղեկացվում է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները համաձայնություն են տվել Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով համաժամանակյա հումանիտար բեռնափոխադրումներ իրականացնելու առաջարկին։

Այս խորագրի վերջին նյութերը