Աշխարհ

17.09.2023 17:11


Ղարաբաղում ամենամեծ սպառնալիքը 10 հազարից ավելի հայկական զինված ուժերն են. Բայրամովը՝ Աբդոլլահիանին

Ղարաբաղում ամենամեծ սպառնալիքը 10 հազարից ավելի հայկական զինված ուժերն են. Բայրամովը՝ Աբդոլլահիանին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Այս մասին Թվիթերում հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակը:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ադրբեջանա-իրանական տնտեսական, առևտրային և հումանիտար համագործակցության պետական հանձնաժողովի համանախագահների միջև վերջին հանդիպումների արդյունքում առաջացած հարցերն ու հետագա անելիքները:

Բայրամովը նշել է, որ չնայած Ադրբեջանի կողմից ներկայացված խաղաղ առաջարկներին, տարածաշրջանում հարաբերությունների կարգավորմանը նպաստող նախաձեռնություններին, Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Հայաստանի ղեկավարության շարունակվող ռազմաքաղաքական սադրանքներին, հարված են հասցրել այդ ջանքերին:

Ընդգծվել է, որ Փաշինյանի՝ սեպտեմբերի 2-ին «անջատողական ռեժիմին» ուղղված շնորհավորանքը լիովին հակասում է Ղարաբաղյան տարածաշրջանում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սատարելու մասին նրա արած հայտարարություններին:

Դրա հետ մեկտեղ կարևորվել է Հայաստանի կողմից ստեղծված, այսպես կոչված, «ընտրական» ռեժիմի ապօրինի գործունեության դատապարտումը։ Նշվել է, որ տարածաշրջանում ամենամեծ սպառնալիքը 10 հազարից ավելի հայկական զինված ուժերն են, և հայտարարվել է նրանց մեր տարածքներից դուրս բերելու և զինաթափելու անհրաժեշտության մասին։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը