Դիլիջանի թունելում 37-ամյա անձ է վրաերթի ենթարկվել. նա ուղղաթիռով տեղափոխվելիս մահացել է
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 83-ամյա Վիգեն Պ.-ն իր վարած Toyota Rav 4 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան Իջևան ավտոճանապարհի 82 կմ հատվածում՝ Դիլիջանի թունելի միջնամասում՝ դեպի Դիլիջան ընթանալիս, վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 37-ամյա Մարտին Ս.-ին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, վիրավորին իր ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց, ապա դեպքի մասին հայտնել ոստիկանության Սևանի բաժին:
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, ոստիկանության Սևանի բաժին հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ սանավիացիայի ուղղաթիռով Երևանի հիվանդանոցներից մեկը տեղափոխվելիս Մարտին Ս.-ն մահացել է:
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: