Արքայադուստր Դիանայի հայտնի սվիտերը վաճառվել է ավելի քան 1 միլիոն դոլարով
Արքայադուստր Դիանայի խորհրդանշական՝ գառների պատկերներով սվիտերը վաճառվել է ավելի քան 1 միլիոն դոլարով, ինչը շատ անգամ գերազանցում է նախնական վաճառքի գինը և ռեկորդային մի իրի համար, որը պատկանել է թագավորական ընտանիքի հանգուցյալ անդամին:
Բրդյա իրն անհայտ գնորդը գնել է Sotheby's Fashion Icons առցանց վաճառքից, հայտնում է AP-ն։
Աճուրդի տունն այն գնահատել է 50-80 հազար դոլար: Աճուրդի փակվելուց 15 րոպե առաջ ամենաբարձր գինը 190,000 դոլար էր, սակայն հայտերի վերջին տարափից հետո այն ցատկեց մինչև 1,1 միլիոն դոլար:
Դիանայի հուշանվերների նախորդ ռեկորդային գինը եղել է $604,800 Վիկտոր Էդելշտեյնի զգեստի համար, որը վաճառվել էր հունվարին Sotheby's-ում:
19-ամյա լեդի Դիանա Սփենսերը սվիտերով լուսանկարվել է պոլո խաղի ժամանակ 1981 թվականի հունիսին՝ արքայազն Չարլզի հետ նշանադրությունից անմիջապես հետո։

Աղբյուրը՝ style.news.am