Ադրբեջանը պահանջում է զինաթափել հայկական զինուժը և լուծարել ԼՂՀ կառավարական կառույցները
Ադրբեջանը պահանջում է Ղարաբաղում հայկական զինված ուժերի անհապաղ զինաթափում և ինքնահռչակ հանրապետության ռազմական ու կառավարական կառույցների լուծարում, այդ դեպքում նրա ներկայացուցիչների նկատմամբ կարող է համաներում կիրառվել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Գործակալության տվյալներով՝ ճեպազրույցն անցկացվել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի, պետության ղեկավարի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի և փոխարտգործնախարար Ֆարիզ Ռզաևի մասնակցությամբ:
«Ադրբեջանը պահանջում է անհապաղ դուրս բերել հայ զինծառայողներին, լուծարել Երևանի ենթակայության տակ գտնվող այսպես կոչված կառավարական կառույցները և զինաթափել ադրբեջանական տարածքներում ապօրինաբար գտնվող Հայաստանի Զինված ուժերը: Այդ դեպքում ապօրինի ռեժիմի ներկայացուցիչների նկատմամբ կարող է կիրառվել համաներում»․-ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Բաքուն պահանջում է «դադարեցնել ռազմական շինարարության գործունեության աճը, հրաժարվել ռևանշիստական ծրագրերից, դադարեցնել Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտումը և դադարեցնել անջատողականության և ահաբեկչության աջակցությունը ղարաբաղյան տարածաշրջանում»։
Նշվում է, որ Բաքուն շահագրգռված է իրավիճակի կարգավորմամբ և դա ապացուցել է «միջնորդությունն առաջարկած բոլոր կողմերի հետ անկեղծ գործունեությամբ»։ Ընդ որում, ընդգծվել է, որ «հայկական կողմը բոլոր դեպքերում, առանց բացառության, տարբեր պատրվակներով խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունները»։ «Դրա միակ պատճառը իրավիճակը ձգձգելու, լարվածությունն ուժեղացնելու և արդյունքում կարգավորման գործընթացը խափանելու ձգտումն էր»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Բաքվում կրկնել են կեղծ թեզերն այն մասին, որ հայկական կողմը «բացահայտ ամրություններ է կառուցում և անձնակազմ ու ռազմական տեխնիկա կենտրոնացնում ինչպես Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի երկայնքով, այնպես էլ Ղարաբաղում՝ հերթական ռազմական հարձակման նպատակով»։

Աղբյուրը՝ news.am