Ճապոնիան տարեց մարդկանց թվով ռեկորդ է գրանցել՝ 10 ճապոնացուց մեկը 80-ից բարձր տարիքի է
Ճապոնիայում առաջին անգամ յուրաքանչյուր 10 բնակչին բաժին է ընկնում 1-ից ավելի 80 տարեկանից բարձր տարիքի բնակիչ։ Ըստ ազգային վիճակագրական տվյալների՝ 125 միլիոնանոց բնակչության 29,1 %-ը 65 տարեկան է կամ ավելի, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Ճապոնիան աշխարհում ամենացածր ծնելիություն ունեցող երկրներից մեկն է և վաղուց է պայքարում ծերացող բնակչության կարիքները հոգալու համար։ Ըստ ՄԱԿ-ի՝ Ճապոնիան համարվում է աշխարհում ամենաշատ տարեց բնակիչներն ունեցող երկիրը՝ հաշվի առնելով բնակչության թվում 65 տարեկան և բարձր տարիքի անձանց բաժինը։
Այդ ցուցանիշն Իտալիայում 24,5% է, իսկ Ֆինլանդիայում՝ 23,6%․ այս երկրները զբաղեցնում են համապատասխանաբար երկրորդ և երրորդ հորիզոնականները։
Մինչև 2040 թվականն, ըստ կանխատեսումների, Ճապոնիայի բնակչության թվում 65 տարեկան և բարձր տարիքի անձանց բաժինը կկազմի 34,8 %։
Միևնույն ժամանակ, տարեցների զբաղվածության մակարդակը բավական բարձր է․ երկրի աշխատուժի 13 %-ից ավելին 65 տարեկան և բարձր տարիքի է։ Սակայն, ինչպես նշում է BBC-ն, սա չի թեթևացնում երկրի սոցիալական ապահովության ծախսերը։
Ծնելիության մակարդակը բարձրացնելու ջանքերը նույնպես մեծ հաջողություն չունեն, ինչը պայմանավորված է գների աճով և չափազանց երկար աշխատաժամերով։
Ծնելիությունը ցածր է բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Ճապոնիայի հարևան երկրներում, սակայն խնդիրը հատկապես սուր են զգում Ճապոնիայում։ Երկրում 2022 թվականին ծնվել է 800 000-ից պակաս երեխա, ինչը ամենացածր ցուցանիշն է 19-րդ դարում հաշվարկները սկսելուց ի վեր։ 1970-ականներին այս թիվը 2 միլիոնից ավելի էր։