Լրահոս

19.09.2023 13:50


Ադրբեջանը հաստատում է՝ գործողություններ են սկսվել Արցախի դեմ

Ադրբեջանը հաստատում է՝ գործողություններ են սկսվել Արցախի դեմ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղում «տեղային հակաահաբեկչական միջոցառումներ» են իրականացվում։

«Ղարաբաղում սկսել են տեղային հակաահաբեկչական միջոցառումներ ադրբեջանցի զինծառայողների անվտանգությունն ապահովելու և Ադրբեջանի սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով։

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը տեղեկացված է»,-նշված է Ադրբեջանի ՊՆ հաղորադգության մեջ։

Ավելի վաղ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը գրել էր. «Մեզ մոտ զանգվածային հրետանային ռմբակոծություն է»։

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրել էր. «Արցախում պատերազմ է»։

Աղբյուրը՝ panorama.am

Այս խորագրի վերջին նյութերը