Քաղաքական

19.09.2023 13:58


Ստեփանակերտը հայտնում է հրետակոծությունների մասին (տեսանյութ)

Ստեփանակերտը հայտնում է հրետակոծությունների մասին (տեսանյութ)

Ստեփանակերտի բնակիչները հայտնում են, որ այս պահին քաղաքը հրետակոծվում է:

Սոցցանցերում հայտնվել են տեսանյութեր, որոնցում լսվում են թնդանոթների կրակոցների և պայթյունների ձայներ հեռվում։ Քաղաքում միացվել է օդային տագնապի ազդանշանը։

Իր հերթին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է «լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումների» մասին:

Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը պնդում է, որ իրենք հարվածներ են հասցնում գերճշգրիտ զենքերով «առաջնագծում և խորքում՝ ավերելով հայկական զինված ուժերի կազմավորումների դիրքերը, նրանց կրակակետերը, ինչպես նաև մարտական ​​միջոցներն ու ռազմական օբյեկտները»։

Նշվում է, որ իբր «քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները չեն թիրախավորվում»։

Հավելենք, որ առավոտից ադրբեջանական կողմը 4 անգամ ապատեղեկատվություն է տարածել Արցախի վերաբերյալ` այդկերպ հող նախապատրաստելով այս սադրանքի համար։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը