Քաղաքական

19.09.2023 00:35


Արցախում ադրբեջանական հարձակման հետևանքով կա 25 զոհ, 138 վիրավոր (տեսանյութ)

Արցախում ադրբեջանական հարձակման հետևանքով կա 25 զոհ, 138 վիրավոր (տեսանյութ)

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձանզերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով արձանագրվել են զոհեր և վիրավորներ և՛ քաղաքացիական անձանց և՛ զինվորական անձնակազմի շրջանում։

Արցախի Հանրապետության ՄԻՊ աշխատակազմի կողմից հավաքագրված տվյալների համաձայն՝ քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել է երկու զոհ (մեկ երեխա), 26 վիրավոր (11 երեխա)։

Քաղաքացիական բնակչության թիրախավորման, քաղաքացիական օբյեկտների վնասման կամ ոչնչացման դեպքեր արձանագրվել են Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի, Շուշիի շրջանների խաղաղ բնակավայրերում և Ստեփանակերտում։

Կապի համակարգի թիրախավորման և ոչ պատշաճ աշխատանքի հետևանքով ՄԻՊ աշխատակազմը բախվում է լրջագույն խնդիրների փաստերի հավաքագրվման առումով։

Փաստահավաք աշխատանքները շարունակվում են։ Քաղաքացիական բնակչության և օբյետների շրջանում արձանագրված վնասների վերաբերյալ հանդես կգանք թարմացվող հաղորդագրություններով։

Ինամսյա շրջափակումից, սովամահության ենթարկելուց և հյուծումից հետո Ադրբեջանի հանցավոր իշխանություններն անցել են Արցախի ժողովրդի ցեղասպանության արյունալի փուլին։

Սա ադրբեջանական շարունակական հանցագործությունների անպատժելիության և միջազզգային հանրության անհասցե գործողությունների հետևանքն է։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

***

Արցախում վիրավորված ինը երեխաներից երեքը ծանր վիճակում են, հայտնում է Արցախի Հանրային հեռուստատեսությունը։

Երեխաներից մեկը վիրահատարանում է՝ ներքին արյունահոսություն ախտորոշմամբ, մեկ երեխա արդեն վիրահատվել է՝ կրծքավանդակի թափանցող բեկորային վնասվածքով, ևս մեկ երեխա՝ ծանր գանգուղեղային վնասվածքով, պատրաստվում է վիրահատության։

***

Արցախում Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետևանքով զոհերի և վիրավորների թիվն ավելացել է։ Արցախի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ այս պահի դրությամբ Հանրապետական բժշկական կենտրոնում կա 80 վիրավոր։ Նախնական տվյալներով՝ նրանցից 15-ը քաղաքացիական անձինք են։ Ավելացել է նաև զոհերի թիվը 5–ի։

«Բժիշկների կողմից կատարվում են բոլոր հնարավոր բժշկական միջամտությունները` ծանր վիրավորների կյանքը փրկելու համար»,–նշված է հաղորդագրության մեջ։
***

ԱՀ ՄԻՊ–ը հայտնել է, որ ժամը 20։00-ի դրությամբ Ադրբեջանի կողմից իրականացված լիակատար ահաբեկչության հետևանքով կա 25 զոհ։

«Ստեփանակերտի դիահերձարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ ժամը 20։00-ի դրությամբ Ադրբեջանի կողմից իրականացված լիակատար ահաբեկչության հետևանքով կա 25 զոհ, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ են»,–գրված է հայտարարության մեջ։

***

21։00-ի դրությամբ Արցախում կա 138 վիրավոր, որոնցից 29-ը քաղաքացիական անձինք․ 112-ը՝ Ստեփանակերտի ԲԿ-ից, 11 երեխա՝ մանկական ԲԿ-ում, 15-ը՝ Մարտակերտի շրջանային հիվանդանոցում։

Այս մասին X-ի (նախկին Թվիթեր) իր միկրոբլոգում հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

***

Ժամը 22:30-ի դրությամբ Արցախում կա 27 զոհ, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ են։ Տուժածների թիվն այս պահին գերազանցում է 200-ը։ Այս մասին հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

Նա նաև նշել է, որ թվերի մեջ ներառված չեն Ասկերանի և Մարտունու բուժհաստատությունները, քանի որ նրանց հետ կապը դեռ հաստատված չէ:

379295578_831168169012736_2017590177333418781_n (1) 379308408_831168132346073_717924112667641120_n 379339969_831167842346102_8017878156378001951_n (1) photo_5210860714321891043_y photo_5210860714321891044_y photo_5210860714321891045_y

Այս խորագրի վերջին նյութերը