Քաղաքական

19.09.2023 21:30


Կոչ եմ անում մայրաքաղաքի ու մարզերի բոլոր մեր քաղաքացիներին՝ բոլորդ հավաքվեք Հանրապետության հրապարակում․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Կոչ եմ անում մայրաքաղաքի ու մարզերի բոլոր մեր քաղաքացիներին՝ բոլորդ հավաքվեք Հանրապետության հրապարակում․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Հայաստանում իշխանափոխության գործընթացը պետք է մեկնարկի այն ճանապարհային քարտեզով, որը մենք ներկայացնում ենք՝ Հանրապետության հրապարակում հավաքված հազարավոր քաղաքացիներին ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։ Ժամանակը, որը տրվել էր Նիկոլ Փաշինյանին, արդեն լրացել է՝ նշեց նա։

«Նիկոլ Փաշինյանը Հայաստանի անվտանգության գլխավոր սպառնալիքն է և միայն նրա հեռացմամբ է հնարավոր Հայաստանի ու Արցախի լիակատար անվտանգություն։ Մենք այս պայքարը պետք է հասցնենք հաղթական ավարտին»,-ասաց Անդրանիկ Թևանյանը։

Նա նշեց դրա ճանապարհը․ բոլորը շարունակում են մնալ հրապարակում։

«Կոչ եմ անում բոլոր մեր քաղաքացիներին մայրաքաղաքից ու մարզերից․ բոլորդ հավաքվեք Հանրապետության հրապարակում։

Իշխանության աղբյուրը ժողովուրդն է և նա իր ճնշմամբ պետք է իրականացնի իշխանափոխություն»,-հայտարարեց Անդրանիկ Թևանյանը։

Զուգահեռ հրապարակի պրոցեսների՝ նա առաջարկեց քաղաքակյան ուժերին նախաձեռնել Նիկոլ Փաշինյանի հեռացում՝ իմփիչմենտի միջոցով։

«Խորհրդարանական ու արտախորհրդարանական բոլոր ուժերը պետք է իրենց ջանքը ներդնեն, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնենք կառավարությունից և ձևավորենք նոր՝ ազգային կառավարություն։

Գլխավոր մեր խնդիրը իշխանափոխությունն է։ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի և դա Հայաստանի ժողովրդի որոշումն է»,-հայտարարեց Անդրանիկ Թևանյանը։

Մենք ստից ու կեղծիքից պետք է ազատվենք, ասաց նա, որպեսզի կանգնեցնենք Հայաստանի ու Արցախի գահավիժումը։

Այս խորագրի վերջին նյութերը