Քաղաքական

19.09.2023 23:50


Անդրանիկ Թևանյանը դասադուլի ու գործադուլի կոչ հնչեցրեց (տեսանյութ)

Անդրանիկ Թևանյանը դասադուլի ու գործադուլի կոչ հնչեցրեց (տեսանյութ)

Հանրապետության հրապարակում հավաքված հազարավոր քաղաքացիներին դիմելով՝ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը դասադուլի ու գործադուլի կոչ հնչեցրեց։

«Բոլորը անցնելու են դասադուլի՝ ուսանողները և դասախոսները։

Բացի խիստ անհրաժեշտության հիմնարկներից, որոնց աշխատանքը կենսական է, անհրաժեշտ է, որ բոլորն անցնեն գործադուլի, որպեսզի պարտադրեն այս իշխանության հեռացումը»,-հայտարարեց Անդրանիկ Թևանյանը։

Նա հորդորեց յուրաքանչյուրին՝ դիմելու իրենց շրջապատին և ասելու, որ մաքսիմալ հավաքվեն, որ հնարավոր լինի ապահովել այն խնդրի լուծումը, որի համար բոլորը հավաքվել են։

«Մեր գլխավոր խնդիրը Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովումն է․ դրան հասնելու կարևորագույն միջոցը իշխանափոխությունն է»,-ասաց նա։

Անդրանիկ Թևանյանը նաև տեղեկացրեց, որ այս ընթացքում կազմակեպչական գործողություներ են տեղի ունենում, որ ձևավերվի կոմիտե, որը պետք է կազմակերպի և առաջնորդի հետագա գործընթացները։

Այս խորագրի վերջին նյութերը