Լրահոս

24.10.2011 16:47


Ռուբեն Հախվերդյանը մտածում է լքե՞լ Հայաստանը

Ռուբեն Հախվերդյանը մտածում է լքե՞լ Հայաստանը

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հարցին՝ երգահան Ռուբեն Հախվերդյանը մտածո՞ւմ է Հայաստանը լքելու մասին, վերջինս պատասխանել է.

–Այո՛, ես մտածում եմ Հայաստանից գնալու մասին։ Եթե ես մնացի, իմ երեխաները վաղն այստեղ ի՞նչ ապագա են ունենալու։ Եթե մնան այստեղ, իրենք շատ նեղմիտ մարդիկ կլինեն։

Ռ. Հախվերդյանը նշել է, որ կան «արվեստագետներ», որոնք դրսից գալիս են այստեղ, իբր եկել են հայրենիք, այստեղ չեն կարողանում իրենց գտնել, գնում են այնտեղ, այնտեղ էլ չեն կարողանում, նորից վերադառնում են երկիր։

–Դրսում քո սիրած գործով կարող ես զբաղվել և առաջ գնալ, իսկ այստեղ առաջ չես գնա,–ասել է երգահանն ու հավելել,–իմ բախտը չի բերել, որ ես հայերեն եմ գրում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը