Երևանում ծեծկռտուք է տեղի ունեցել հնդիկների մասնակցությամբ, գործի են դրվել երկաթե ձողեր
Սեպտեմբերի 19-ին Երևանում հնդիկների մասնակցությամբ հերթական ծեծկռտուքը և գույքի վնասման դեպքն է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ օրը՝ ժամը 01։45-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Հնդկաստանի քաղաքացի 23-ամյա Շարմա Ա․-ից, ով հայտնել է, որ Հասրաթյան փողոցի 29/8 հասցեում հնդիկ քաղաքացիները «իրար սպանում են» և կարիք կա շտպօգնության բժիշկների։
Պարզվել է, որ նշված հասցեում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ հնդիկների միջև, ովքեր այնուհետև երկաթե և փայտե ձողերով ոչ միայն փոխադարձ հարվածներ են հասցրել, այլև վնասել են Kia մակնիշի ավտոմեքենան։
Ոստիկաններին և պարեկներին հաջողվել է նշված վայրից Ոստիկանության Մաշտոցի բաժին տեղափոխել Հնդկաստանի մի քանի քաղաքացիների, իսկ մի քանիսն էլ դիմել են փախուստի։