Իրանը և ՌԴ-ն դեմ են Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերի առկայությանը. Շոյգուի և Աշտիանիի հայտարարությունը
Իրանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները դեմ են արտահայտվել Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերի առկայությանը, հայտնում է Tasnim գործակալությունը:
Արցախում մարտերի վերսկսման ֆոնին Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին ասել է, որ Թեհրանի կարծիքով՝ առաջարկվող 3+3 ձևաչափը (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հարմար միջոց է Կովկասում խնդիրների խաղաղ կարգավորման համար։ Նա նաև ընդգծել է, որ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների պաշտպանությունը կարմիր գիծ է Իրանի Իսլամական Հանրապետության համար։
Ողջունելով Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման 3+3 ձևաչափի գաղափարը՝ ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն իր աջակցությունն է հայտնել կովկասյան զարգացումների վերաբերյալ Իրանի դիրքորոշմանը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարը նույնպես դատապարտել է արտատարածաշրջանային երկրների ներկայությունն ու գործունեությունը տարածաշրջանում՝ ընդգծելով տարածաշրջանային նախաձեռնությունների անհրաժեշտությունը տարածաշրջանի պետությունների մասնակցությամբ։

Աղբյուրը` tert.am