Լրահոս

21.09.2023 09:44


Snoop Dogg-ի` Երևանում նախատեսված համերգը հետաձգվել է

Snoop Dogg-ի` Երևանում նախատեսված համերգը հետաձգվել է

Աշխարհահռչակ ռեփեր Snoop Dogg-ի` Երևանում կայանալիք համերգը հետաձգվել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է համերգի կազմակերպմամբ զբաղվող Doping Space ընկերությունը` նշելով.

«Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեզ է փոխանցել իր որոշումը՝ հետաձգել Snoop Dogg-ի՝ սեպտեմբերի 23-ին նախատեսված համերգը:

Մենք խստագույնս դատապարտում ենք սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ծավալած լայնամասշտաբ ագրեսիան մեր հայրենակիցների դեմ և իրականացրած ոճրագործությունները:

Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում:

Այս խորագրի վերջին նյութերը