Քաղաքական

21.09.2023 13:08


Հաթերքում Ադրբեջանը մեկ քաղաքացիական անձի է այսօր սպանել

Հաթերքում Ադրբեջանը մեկ քաղաքացիական անձի է այսօր սպանել

Ադրբեջանը, ի հեճուկս Լեռնային Ղարաբաղում կրակը դադարեցնելու մասին պայմանավորվածության, սեպտեմբերի 21-ին Հաթերքում, նախնական տվյալներով, մեկ քաղաքացիական անձի է սպանել։ Այս մասին X սոցիալական հարթակում հայտնել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Ադրբեջանցիները ոչ միայն չեն դադարեցրել կրակը երեկ (խմբ․՝ սեպտեմբրի 20-ին) 13։00-ից, այլև արդեն քանի ժամ է՝ կրակում և շարժվում են տարբեր ուղղություններով ու այսօր էլ շարունակում են բռնությունները։ Այսօր առավոտյան նրանք օկուպացված Հաթերք գյուղում, նախնական տվյալներով, սպանել են մեկ քաղաքացիական անձի, այժմ կրակում ու շարժվում են Ստեփանակերտի ուղղությամբ»,-ասվում է Բեգլարյանի գրառման մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը