Քաղաքական

21.09.2023 23:08


Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան. հրապարակում Անդրանիկ Թևանյանն անուններ նշեց (տեսանյութ)

Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան. հրապարակում Անդրանիկ Թևանյանն անուններ նշեց  (տեսանյութ)

Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ներկայացրեց կոնկրետ գործողությունների պլանը։

«Վաղվանից սկսած, այնքան ժամանակ, մինչև կհասնենք Նիկոլ Փաշինյանի հեռացմանը,

1. դիմում եմ ուսանողությանը' վաղվանից, երբ հայտարարվում է դասադուլ, դուք ստիպում եք նույնը անել դասախոսներին։

2. Վաղն առավոտյան 7:30-ից սկսած հնարավոր բոլոր հատվածներում բոլորս հնարավոր փողոցները փակում ենք, որպեսզի սրանց տեղաշարժը պարալիզացվի»,-ասաց Անդրանիկ Թևանյանը։

Նա անուններ նշեց,-«Գագիկ Ծառուկյան, Վարդանյան եղբայրներ, Սամվել Ալեքսանյան, Սամվել Կարապետյան, ռուսական ձեռնարկությունների հիմնադիրներ և ասաց' եթե իմանանք, որ խոչընդոտել եք գործադուլի կազմակերպմանը, բեմահարթակին նրանց մասին որոշում է կայացվելու»։

ՔՊ-ական գործարար-պատգամավորների անունները նշելով` ասաց- «Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան, եթե խոչընդոտեք գործադուլին, ամբողջ ժողովրդով գալու ենք ձեր հիմնարկ։ Նա հայտարարեց, որ ամեն երեկո ժամը 18:00-ին հրապարակում հաշվետվություն է ներկայացվելու արածի համար»։

Նա հայտարարեց, որ բողոքի բոլոր գործողությունների ժամանակ պետք է միացնել հեռախոսները և լայվ մտնել։

Այս խորագրի վերջին նյութերը