Արարատի արևմտյան լանջին հայտնաբերվածը, հնարավոր է, երկնաքարային խառնարան է
Երևանի պետհամալսարանի (Հայաստան) և Քեմբրիջի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները Արարատի արևմտյան լանջին բավական խոշոր խառնարան են հայտնաբերել։ science.compulenta.ru-ն նշում է, որ խառնարանը 2100 մ բարձրության վրա է՝ հյուսիսային լայնության 39˚ 47' 30'' և արևելյան երկայնության 44˚ 14' 40'' տեղանքում։ Տրամագիծը 60-70 մ է, իսկ խորությունը 15 մ-ի է հասնում։ Լուսանկարում երևում է, որ այն շրջանաձև է՝ ընդգծված եզրերով։
Հայտնագործության հեղինակների կարծիքով՝ այդ խառնարանը չէր կարող հայտնված լինել սառցապատումից առաջացած քայքայման հետևանով, քանի որ սառույցի գիծը այժմ 3800 մ բարձրության վրա է։ Անգամ եղանակային հնարավոր փոփոխությունները հաշվի առնելու պարագայում էլ բարձրությունների տարբերությունը չափազանց մեծ է ստացվում։ Խառնարանի հրաբխային ծագման վարկածն առավել հավանական է թվում, սակայն ամենահավանականը պետք է համարել երկնաքարի տարբերակը։
Աղբյուրը նշում է, որ խառնարանի հայտնվելու պատմությունը վերականգնելը բավական դժվար կլինի. հետազոտողները խոստովանում են, որ իրենց չի հաջողվել անգամ մանրազնին դիտել գտածոն, քանի որ Արարատի արևմտյան և հյուսիսային լանջերը արտասահմանցիների համար փակ են։ Այդ ամբողջ հատվածը շատ վատ է ուսումնասիրված։ Այնտեղ բարձրանալիս հեղինակները, օրինակ, նկատել են նաև V կամ VI դարերի հայկական բազիլիկ եկեղեցու ավերակներ, որը որևէ ցանկի մեջ ներառված չէ։
Ընթերցողին նաև տեղեկացվում է, որ նոր խառնարանի վերաբերյալ հաղորդումը, որը կոչված է գրավելու փորձագետների ուշադրությունը, կհրապարակվի «Observatory» հանդեսի փետրվարյան համարում։