Ակտիվիստների ծեծող ոստիկանները պետք է հասկանան, որ իրենց գլխին քրեական գործեր են կախված. Հովհաննես Խուդոյան
Կադրերը որ տեսնում ենք, երբ ոստիկանը գետնին է գցում ցուցարարին, ոտքով հարվածում, պարզապես հանցագործություն է, անձի առողջությանը դիտավորյալ վնաս են հասցնում ստիկաները։
Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում հայտարարել է փաստաբա Հովհաննես Խուդոյանը։
«3 ժամից ավելի, որոշակի բացառություններով, անձին չեն կարող պահել ոստիկանական բաժանմունքներում։ Ոստիկանը իրավունք ունի իրեն չհնազանդվողի նկատմամբ ֆիզիկական ուժ կիրառել, բայցդա երբեք չի կարելի հասկանալ հարվածելը, կարող են ձեռքերը բռնել, թևերից բռնած տանել, ծանր իրավախախումների դեպքում ձեռնաշղթաներ կիրառել, բայց ոչ ծեծել»,-ընդգծել է փաստաբանը։
Հովհաննես Խուդոյանի խոսքով՝ եթե բռնություն է եղել, ցուցարարը պետք է դրա հետևից գնա՝ դիմելով համապատասխան մարմինների․
«Եթե եղել է այդ գործողությունը՝ բռնությունը, դրա հետևից պետք էգնալ, դիմել փաստաբանի, ՄԻՊ-ի, ոստիկանների նկատմամբ տալ հաղորդումներ։ Ցանկացած իրավախախտում ոստիկանի կողմից՝ լինի բռնություն, թեկուզ, նույնիսկ անհիմն բերման ենթարկել, պետք է հաջորդի հաղորդում հանցագործության մասին։ Հիմա ոստիկաններին ոչ մի պատժող չի լինելու, բայց առնվազն ոստիկանները արդեն պետք է զգոն լինեն, հասկանան, որ ինչ-որ իրավիճակի փոփոխության պարագայում այդ քրգործերը իրենց վրա կախված են լինելու ու գալու է պատասխան տալու ժամանակը»,-ասել է մեր զրուցակիցը։