Կարծիք

23.09.2023 11:39


Զանգում-ասում է՝ ուզում եք մի օր խփեք, վազելով կգան հանձնվելու

Զանգում-ասում է՝ ուզում եք մի օր խփեք, վազելով կգան հանձնվելու

Նիկոլ Փաշինյանը, եթե չեմ սխալվում, Պրահայում Արցախը Ալիևին հանձնելուց հետո, ասում է՝ դե թող Արցախի իշխանությունները գնան, ինքնուրույն բանակցեն Ադրբեջանի հետ։ Անդադար բոլոր ՔՊ-ականները դա էին կրկնում այս վերջին շրջանում։

Այսօր Քոչարյան Անդոնը հարցազրույցում ասում է․ «Պետք է անպայման կրակեի՞ն, որ նոր ասեին գնանք, սկսենք խոսել»։

Երեկ էլ Թուրքիայի նախագահ Էրդողը «ավետեց», որ Փաշինյանը լավ էլ տեղյակ էր, որ ադրբեջանցիք պատերազմ են սկսելու անպաշտպան Արցախի դեմ։

Հիմա ի՞նչ է դուրս գալիս․ Փաշինյանն ասում Է՝ գնացեք իրանց հետ խոսեք, ես ձեզ տեր չեմ․ չեն գնում, համառում են, Արայիկ են հանում, Նիկոլը ափսոսանք է հայտնում․ զանգում-ասում է, գիտե՞ք, տղերք, ես փաս, չհամոզվեցին։ Ուզում եք՝ մի օր խփեք, վազելով կգան հանձնվելու։

Ի՞նչ, նման չԷ՞, հավանական չԷ՞։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը