Երևանում բողոքի ակցիաներ են իրականացվում (տեսանյութ)
Մայրաքաղաքում մի խումբ երիտասարդներ իրազեկման ակցա են իրականացնում։ «Արցա՛խ», «Նիկո՛լ, թշնամի՛» վանկարկումներով նրանք իրազեկման քայլերթ են իրականացնում Երևանի փողոցներում։
Իրազեկման ակցիայի մասնակիցները երթով հասան նախագահի նստավայրի մոտ, որտեղ ոստիկանները հորդորեցին ակցիայի մասնակիցներին երթը շարունակել մայթերով և չխոչընդոտել ավտոմեքենաների շարժը:
Այնուհետև նրանք քայլերթով հասան Կառավարական ամառանոցի դիմաց, որտեղ ոստիկանները պատ էին կազմել։
Ակցիայի մասնակիցները նաև մոտենում են սրճարաններում նստած մարդկանց և իրազեկում իրավիճակի մասին, հրավիրում հանրահավաքի վաղը՝ 18։00-ին։
«Եթե 100 հազար մարդ դուրս գա հրապարակ, 100 հազարից ավելի հայի կյանք կփրկվի Արցախում»,-հայտարարեց ակցիայի մասնակից, ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը։
Ցույցի մասնակիցները մտան նաև ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի շենքի բակ և «ամոթ» վանկարկեցին։
«Եթե տեսնեք ձեր հարևանին, ամոթանք տվեք նրան, որովհետև Հայաստանը պետք է լինի հայերի հայրենիքը, ոչ թե թշնամուն սպասարկող երկիր։ Ձեր հարևանը պատրաստ է կրակել մեզ վրա, որովհետև հայի կյանքն իրենց համար արժեք չունի, ինչպես Արցախում ցեղասպանության շեմին կանգնած 30,000 երեխաների կյանքն արժեք չունի»,-նշեց Սևակ Նազարյանը՝ մեկ անգամ ևս բոլորին կոչ անելով դուրս գալ փողոց։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում ցույցեր են սկսվել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականաի և արցախցիներին օգնելու պահանջով։

Աղբյուրը՝ tert.am