Երաժիշտ Միքայել Ոսկանյանն ինստագրամյան իր էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանում և Արցախում տեղի ունեցող իրադարձություններին։
Պիտի ասեմ, էլ չեմ դիմանում...
Ցավոք, կան լիքը ցեխոտ սրտերով հայեր, որ 5000 զոհ ու 10000 վիրավորներից հետո, ազգին խայտառակ ստերով սնելուց հետո, 9 ամիս հայերի շրջափակումից ու 120000-ի ցեղասպանության առաջ կանգնեցնելուց հետո, բազմաթիվ տարածքային կորուստներից հետո, բոլոր միջազգային հարթակներում խայտառակվելուց և դիվանագիտական ձախողումներից հետո՝ կոկորդները ճղելով դեռ հավատ(ացն)ում են, որ այս ընդվզումը, հայերի այս ազնիվ բողոքը և պահանջը ինչ-որ ռուսական պատվեր է, ինչ-որ իշխանափոխության ձգտում, կամ պետականաքանդ ռազմավարություն, և ոչ թե ՀԱՅ ՄԱՐԴՈՒ ԱԶՆԻՎ ՓԱՓԱԳ:
Ինչքան ցեխոտ են ձեր սրտերն ու մտքերը, որ խանդավառված տարածում եք ռուսական երկու քոսոտ «լրագրողի» թեզեր, ու հավատում դրանց, բայց չեք հավատում հայ մարդու հույսին ու կամքին՝ կանգնեցնել այս մղձավանջը:
Տանը, աշխատավայրում, փողոցում անպետք թելեգրամյան լուրեր կարդալու փոխարեն, Արցախից սիրուն հուշեր և լուսանկարներ տարածելու փոխարեն, քաղաքական շահաբաժիններ փնտրելու փոխարեն, կոնսպիրալոգիական մտքերին հավատալու և դրանով ինքներդ ձեզ պատասխանատվությունից ազատելու փոխարեն՝ ԵԼԵ՛Ք ՓՈՂՈՑ, հայտնեք ձեր անհամաձայնությունը Արցախը ադրբեջանի կազմում ճանաչելու, ՀՀ քաղաքացիներին տեր չկանգնելու ու արցախցիներին ցեղասպանելու համար:
Ինքներդ ձեզ պատասխանատվությունից ազատելու փոխարեն՝ ելեք փողոց, հայտնեք ձեր անհամաձայնությունը․․․