Կարծիք

24.09.2023 09:54


Էջմիածնեցիները միանում են բողոքի գործողություններին

Էջմիածնեցիները միանում են բողոքի գործողություններին

Սիրելի´ Էջմիածնեցիներ, սուրբ քաղաքի բնակիչնե´ր...

Ինչպես գիտենք, պայմանավորված վերջին օրերին Արցախում ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան գործողություններով, բազմահազար հայեր դուրս են եկել փողոց ի աջակցություն Արցախի և արցախցու...

Հավատացած եղեք` Արցախից հետո լինելու է Սյունիքը, Վարդենիսը և մնացած քաղաքներն ու գյուղերը, եթե չելնենք ոտքի և չպայքարենք... Մեր սրբավայր Էջմիածնի սահմաններն այնքան էլ հեռու չեն թուրքական աշխարհից...

Բոլորիդ կոչ եմ անում վաղը` սեպտեմբերի 24-ին, ժամը 16:00-ին լինենք Էջմիածնի` Կոմիտասի անվան հրապարակում և միասին շարժվենք դեպի Հանրապետության հրապարակ` միանալու արցախցու համար պայքարող մեր մնացած հայրենակիցներին...

Սևակ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը