Կենտրոնական բանկն էժանացնում է փողը, թուլացնում դրամը ու փորձում օգնել կառավարությանը. ինչպե՞ս դա կազդի փոխարժեքի վրա
Տարեկան գնաճը Հայաստանում նվազել է, ինչը հնարավորություն է տվել Կենտրոնական բանկին վերանայել տևական ժամանակ իրականացվող զսպող դրամավարկային քաղաքականությունը և էժանացնել փողը։
Երկու տարվա ագրեսիվ վարքագծից հետո, ինչի արդյունքում փողի գինն ընդհուպ 7 տոկոսային կետով բարձրացվել էր, վերջին ամիսներին ԿԲ-ն երրորդ անգամ անընդմեջ նվազեցնում է հիմնական տոկոսադրույքը։
Այլ կերպ՝ իրականացնում է փողի էժանացման կամ դրամի թուլացման քաղաքականություն։
Բայց փողի էժանացման այս քաղաքականությունը պայմանավորված չէ միայն գնաճի մեղմացմամբ, հատկապես որ, այսպես կոչված, կոշտ գներով աչքի ընկնող ապրանքների գնաճը շարունակում է բարձր մնալ։ Վերջին ամիսներին բավական թուլացել է տնտեսության ու տնտեսական ակտիվության աճի տեմպը։ Սպասվում է, որ առաջիկայում ևս շարունակելու է թուլանալ, ինչն էլ հավանաբար սկսել է անհանգստացնել կառավարությանը։ Տարեսկզբին հպարտանում էին երկնիշ աճերով, այնինչ՝ վերջին ամիսներին աճի տեմպը գրեթե կրկնակի ընկել է։ Այսպես շարունակվելու դեպքում, տարեվերջին, հնարավոր է՝ աճը նույնիսկ նախատեսվածից ցածր լինի։
Էժանացնելով փողը՝ ԿԲ-ն, ըստ էության, փորձում է օժանդակել կառավարությանը։ Այլ հարց, թե այդ օժանդակությունը որքանով կփոխի իրավիճակը։
Արտաքին գործոնների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա գնալով թուլանում է՝ նվազեցնելով նաև աճի տեմպը։
Կենտրոնական բանկը, իհարկե, լավատես է, նույնիսկ մի փոքր բարձրացրել է տնտեսական աճի իր կանխատեսումը՝ նախկին 6,9-ից դարձնելով 7,2 տոկոս, բայց այդ լավատեսությունն այնքան էլ հիմնավորված չէ։
«Մենք կարծում ենք՝ այն տնտեսական աճը, որը լինելու է, չափազան լավ տնտեսական աճ է։ Դա շատ բարձր ցուցանիշ է»,-ասում է Կենտրոնական բանկի նախագահը։
ԿԲ ակնկալած 7,2 տոկոս աճը շատ բա՞րձր, թե՞ ցածր ցուցանիշ է, մի կողմ թողնենք, բայց առնվազն տարօրինակ է ԿԲ նախագահի այն բնորոշումը, որ դա չափազանց լավ տնտեսական աճ է։ Ինչպես կարող է չափազանց լավ լինել տնտեսական այն աճը, որի 80-85 տոկոսն առևտրի ու ծառայությունների հաշվին է։ Մինչդեռ, տնտեսության իրական հատվածի, մասնավորապես՝ արդյունաբերության ու գյուղատնտեսության մասնակցությունը տնտեսական աճին գրեթե զրոյական է։
Նվազել է նաև տնտեսության արտադրական հատվածի դերը ՀՆԱ-ի մեջ։
Փոխարենը՝ ընդլայնվել է առևտրի ու ծառայությունների դերը, ինչի հետևանքով տնտեսական աճի, առանց այն էլ, խիստ բևեռացված կառուցվածքն ավելի է դեֆորմացվել։
Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ ունենք տնտեսության աճի կառուցվածքի առումով, բերենք որոշ ցուցանիշներ։
Երկրորդ եռամսյակում, առաջինի համեմատ տնտեսական աճը ոչ միայն նվազել է, այլև տեղի է ունեցել աճի կառուցվածքի վատացում։ Արձանագրված 9,1 տոկոս տնտեսական աճի 7,4 տոկոսային կետը եղել է առևտրի ու ծառայությունների բաժինը։ Աճի ավելի քան 81 տոկոսը ձևավորվել է առևտրի ու ծառայությունների ոլորտներում։ Մյուս բոլոր ոլորտները տնտեսական աճին նպաստել են ընդամենը 1,7 տոկոսային կետով։ Ընդ որում՝ տնտեսության իրական հատվածը, մասնավորապես՝ գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը, ներառյալ՝ նաև էներգետիկան, բացասական նպաստում են ունեցել տնտեսական աճի գործում։
Կատաստրոֆիկ վատ է տնտեսության աճի կառուցվածքը։ Ինչպես արդյունաբերության, այնպես էլ գյուղատնտեսության մեջ գրեթե աճ չկա։ Իսկ ծառայությունների ու առևտրի աճերը հայտնի են, թե ինչի արդյունք են։
Արտաքուստ Հայաստանը ԵԱՏՄ-ում ունի ամենաբարձր տնտեսական աճը, բայց վատագույն վիճակում է արդյունաբերության աճի ցուցանիշով։
Յոթ ամսում արդյունաբերությունն ընդամենը կես տոկոս աճ է գրանցել, երկնիշ տնտեսական ակտիվության պայմաններում։ Գյուղատնտեսության աճն էլ կիսամյակում կազմել է ընդամենը 2 տոկոս։ Մնացածը եղել է առևտրի, ծառայությունների, նաև շինարարության բաժինը։
Սա է մեր տնտեսության աճի կառուցվածքն ու որակը, որտեղ իրական հատվածի դերը զրոյին մոտ է։ Եթե դա է Կենտրոնական բանկի նախագահի գնահատմամբ՝ «չափազանց լավ տնտեսական աճը», ապա ո՞րն է վատը։
Հայտնի է, որ տնտեսական աճը միայն չոր թվերով չեն գնահատում, այլ առաջին հերթին՝ որակով ու կառուցվածքով։ Իսկ որակի ու կառուցվածքի առումով, մեր տնտեսության աճի վիճակը, մեղմ ասած, չափազանց տխուր է։ Ու դրա պատճառներից մեկն էլ վերջին տարիներին իրականացված դրամավարկային քաղաքականությունն է, ինչը մեծապես հարվածել է հատկապես տնտեսության արտադրական հատվածին։
Կարևոր չէ, այդ քաղաքականությունը պարտադրվա՞ծ է եղել, թե՞ ոչ, դրա ծանր հետևանքներն այսօր երևում են տնտեսության վրա։ Առավել ևս, որ կառավարությունն այդ ընթացքում բացարձակ անտեր թողեց տնտեսությանը։
Հիմա որոշակի հնարավորություններ են առաջացել, ու Կենտրոնական բանկը փորձեր է անում թուլացնել դրամավարակային քաղաքականության ազդեցությունը տնտեսության վրա։ Եթե հուլիս-օգոստոսին հիմնական տոկոսադրույքը նվազեցվեց 0,25-ական տոկոսային կետով, ապա վերջին անգամ ԿԲ-ն ավելի մեծ քայլ կատարեց և տոկոսադրույքն իջեցրեց 0,5 տոկոսային կետով։
Երեք ամսվա ընթացքում տոկոսադրույքի հանրագումարային 1 տոկոսային կետով նվազեցումը գուցե ոչ շատ մեծ, բայց նաև փոքր քայլ չէ։
Կենտրոնական բանկի այս քայլը, անշուշտ, նպաստավոր է տնտեսության համար, թեև ուղղված է առաջին հերթին գնաճային դրսևորումներին։ Փողի էժանացումը հանգեցնելու է գնաճի ակտիվացմանը։ Բայց այն ունի նաև հարակից այլ ազդեցություններ, որոնցից մեկն էլ փոխարժեքն է։
Որքան էլ Կենտրոնական բանկը հայտարարի, թե իր գործողությունները փոխարժեքի կարգավորման նպատակ չեն հետապնդում, միևնույն է, դրանք ուղղակի կամ անուղղակի ազդեցությունն են ունենում փոխարժեքների վրա։
Հիմնական տոկոսադրույքի նվազեցումը թուլացնում է դրամը, ինչը ոչ միանգամից, բայց աստիճանաբար կարող է հանգեցնել այլ արժույթների նկամամբ դրամի որոշակի արժեզրկման։ Իհարկե, փոխարժեքները միայն այս գործոնով չեն կարգավորվում։ Բայց դրամի թուլացումը դրանցից մեկն է, որն այս փուլում ազգային արժույթի հետագա ամրապնդման օգտին չէ։
Դրամի ամրապնդման օգտին չեն նաև դրսից իրականացվող ֆինանսական փոխանցումների շարժերը։ Վերջին ամիսներին՝ շարունակելով գտնվել համեմատաբար բարձր դիրքում, այնուհանդերձ, դրանք նախորդ տարվա համեմատ զգալիորեն կրճատվել են։ Ավելացել է նաև տարադրամի արտահոսքը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
Աղբյուրը՝ 168.am