Կարծիք

24.09.2023 14:23


Մեր զորակցությունն ենք հայտնում կառավարության հրաժարականը պահանջող բոլոր ընդիմադիր ուժերին

Մեր զորակցությունն ենք հայտնում կառավարության հրաժարականը պահանջող բոլոր ընդիմադիր ուժերին

«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ»

Վերջին ժամանակահատվածում իշխանության կողմից տեղեկատվական իրազեկման հետևանքով մամուլում պարբերաբար շրջանառվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք «խաղաղության» պայմանագրի գաղափարը:

Միջազգային իրավունքի տեսանկյունից խաղաղության պայմանագիր է կնքվում միայն պատերազմող կողմերի միջև, ընդ որում երբ պատերազմող կողմերը, կամ առնվազն կողմերից մեկը պաշտոնապես հայտարարում է պատերազմ: Պատմական օրինակներից հետևում է, որ խաղաղության պայմանագիր կնքող պարտվող կողմը սովորաբար կրում է նաև պատերազմի հետևանքով առաջացած փողհատուցման բեռը:

Հարկ ենք համարում արձանագրել, որ Հայ-Ադրբեջանական կոնֆլիկտը միջազգային իրավունքի տեսանկյունից կրում է սահմանամերձ ռազմական կոնֆլիկտի կարգավիճակ և այն, որ պաշտոնապես կողմերի միջև պատերազմ հայտարարված չէ, ուստի առաջանում է տրամաբանական հարց, թե ինչու է ուզում օրվա իշանությունը Հայաստանը պաշտոնապես դարձնել պատերազմող կողմ իր բոլոր իրավական հետևանքներով:

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը հայտնում է իր մտավախությունը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվող խաղաղության պայմանագրի գաղափարը վտանգելու է Արցախի ժողովուրդի ինքնորաշման իրավունքը, ինչպես նաև Հայաստանի անվտանգությունը, դե ֆակտո դարձնելով Հայաստանը պատերազմող կողմ:

Վերլուծելով օրվա իշխանության գործունեությունը և Արցախում ստեղծված իրավիճակը՝ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը գտնում է, որ ՀՀ կառավարության գործունեության հետևանքով վտանգված է Հայաստանի և Արցախի անվտանգությունը, ուստի մեր զորակցությունն ենք հայտնում կառավարության հրաժարականը պահանջող բոլոր ընդիմադիր ուժերին:

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը