Կարծիք

24.09.2023 16:38


Հայ Ազգը ոտքի է կանգնել՝ իշխանափոխություն իրականացնելու պահանջով

Հայ Ազգը ոտքի է կանգնել՝ իշխանափոխություն իրականացնելու պահանջով

Հայաստանի Հանրապետության ազգադավ իշխանության գործունեության արդյունքում Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հայ Ազգը ոտքի է կանգնել՝ իշխանափոխություն իրականացնելու պահանջով, որին ի պատասխան՝ Հայաստանում գործող օկուպացիոն ռեժիմը գործի է դրել բազմապիսի բռնաճնշումների մեխանիզմներ, այդ թվում` մարդկանց ապօրինի ձերբակալելով ու կալանավորելով:

«Հայաստան» խմբակցության պատգամավորները զօր ու գիշեր, բացի բողոքի ակցիաներին մասնակցելուց, ժողովրդի հետ առաջին շարքերում գտնվելուց և շատ դեպքերում հարվածներն իրենց վրա վերցնելուց, օպերատիվ կերպով այցելում են բոլոր ձերբակալված և կալանավորված անձանց` իրավիճակին տեղում ծանոթանալու, նրանց շահերը պաշտպանելու և ըստ անհրաժեշտության գործելու նպատակով:

Միաժամանակ ձևավորվել է փաստաբանների և իրավապաշտպանների խումբ, ովքեր, իրենց մասնագիտության մեջ արհեստավարժ լինելով, նաև Հայրենիքի, գաղափարի նվիրյալներ են և շտապ փաստաբանական օգնություն են ցուցաբերում ոստիկանության գործողությունների հետևանքով տուժած քաղաքացիներին:

Արդեն իսկ հարյուրավոր քաղաքացիներ են դիմել Ազգային կոմիտեին և ստացել անհրաժեշտ իրավաբանական աջակցությունը ձևավորված օպերատիվ խմբերի կատարած ահռելի աշխատանքի շնորհիվ:

Հայ Ազգը մեկ բռունցք է դառնում, չի կոտրվելու ու չի նահանջելու:

Աստված պահապան բոլորին

Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը