Կարծիք

25.09.2023 15:40


Ես՝ որպես փաստաբան հայտարարում եմ անժամկետ գործադուլ. Բենիկ Գալստյան

Ես՝ որպես փաստաբան հայտարարում եմ անժամկետ գործադուլ. Բենիկ Գալստյան

Արցախում ցեղասպանություն է. մեր հայրենիքի մի մասը կտրում ու տանում են մեզնից մեր աչքի առաջ։Մեր պետությունը ղեկավարվում է թուրքական օկուպացիոն ռեժիմի կողմից, որպիսի հանգամանքը պարզ է նույնիսկ անզեն աչքով։Այդ պայմաններում Արցախը վերջնականապես «խուրդվելու է», մեր հայրենակիցները լավագույն դեպքում դառնալու են տնավեր...հաջորդը Սյունիքն է, Գեղարքունիքը, Տավուշը և այդպես շարունակ։

Ստեղծված իրավիճակում, ես՝ որպես փաստաբան հայտարարում եմ անժամկետ գործադուլ՝ չեմ մասնակցելու որևէ տեսակի քննչական և/կամ դատավարական գործողություններին, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՅՆ ՔՐԵԱԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ և/ԿԱՄ ՎԱՐՉԱԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ՈՒՂՂԱԿԻ ԿՎԵՐԱԲԵՐՎԵՆ ԱՅՍ ՕԿՈՒՊԱՑԻՈՆ ՌԵԺԻՄԻ ԴԵՄ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ԱՐԴԱՐԱՑԻ ԲՈՂՈՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՁԵՌՆՎԱԾ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻՆ։

Լիահույս եմ, որ իմ այս քայլը կհասկանան թե իմ վստահորդները և թե դատավարություն բոլոր պրոֆեսիոնալ մասնակիցները, իսկ եթե ինչ-որ մեկը դա չհասկանա, ապա ես խորապես թքած ունեմ։

Ես հայ եմ, ես չեմ ուզում լռելյայն հետևել իմ հայրենիքի կորստյանը, ընդհակառակը՝ պատրաստ եմ յուրաքանչյուր հնարավոր և անհնարին ձևով օգնել իմ վիրավոր երկրին։

Հ.Գ.։ Հարգելի փաստաբան ընկերներ, ձեզնից ակնկալում եմ նույն վարքագիծը։

Բենիկ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը