Հայաստանը թուրքական ծայրագավառը չի կարող ղեկավարել. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին (տեսանյութ)
Օրերի հաշվարկով Հայաստանը դրամատիկ գործընթացների մեջ է մտնելու․ Արցախը դատարկվում է, դա մեծ ցավ է մեզ համար, բայց մեր անելիքը Երևանում է, մեր անելիքը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը՝ ասաց «Մայր Հայաստանի» առաջնորդ Անդրանիկ Թևանյանը Հանրապետության հրապարկում հանրահավաքի ժամանակ։
Սա լինել-չլինելու խնդիր է՝ նշեց նա։ Նպատակը «դատարկությանը» հեռացնելը և տեղը «իշխանություն» դնելն է։ Սրա համար պետք է պայքարել։
«Խոսքը պատասխանատվություն վերցնելու մասին է․ ես արդեն ասել եմ, որ այդ պատասխանատվությունը վերցնող կա, մնում է՝ միասնական և համատեղ ջանքով իրականացնենք մեր անվտանգության ապահովումը»,-հայտարարեց Անդրանիկ Թևանյանը։
Նա ժամկետ նշեց․ հոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է Ալիևի հետ և արդեն իսկ պատրաստվում է կյանքի կոչել այն, ինչը արել է Ալիևի ու Էրդողանի հետ նախապես պայմանավորվելով։ Ասաց՝ եթե պայքար չմղենք՝ մենք կարող ենք կորցնել Սյունիքը, հետո ամբողջ Հայաստանը։ Բայց մենք դատապարտված ենք հաղթանակի ու միասնական ջանքով պետք է ապահովենք այդ հաղթանակը։
«Հիշեք ժամկետը՝ հոկտեմբերի 5․ եթե այստեղ հավաքվի 100 հազար մարդ, ապա մինչև հոկտեմբերի 5-ը Նիկոլ Փաշինյանին վռնդելը կդառնա իրատեսական»,-հայտարարեց Անդրանիկ Թևանյանը։
100 տոկոսանոց ինֆորմացիան այն է, ասաց նա, որ Նիկոլ Փաշինյանը այսպես թե այնպես հեռանալու է, այդ հարցում համընդհանուր կոնսենսուս կա․ կարևորն այն է՝ նա հեռանա ցնցումներով, թե առանց ցնցումների։
«Մենք կողմնակից ենք առանց ցնցումների հեռացմանը։ Դրա համար ժողովուրդը մաքսիմալ պետք է մոբիլիզացվի և կարողանա տեր կանգնել իշխանությանը և պետությանը։ Ես այս հարցով պատրաստ եմ խոսել բոլոր ուժայինների հետ և նրանց ներկայացնել իրավիճակի ողջ լրջությունը։ Մենք պետք է ստիպենք, համոզենք, բացատրենք նաև ՔՊ-ի նիկոլական խմբակցության այն պատգամավորներին, որոնք կարող են նպաստել անցնցում իշխանափոխությանը․ նրանց հետ էլ կարելի է խոսել, հետո արդեն ուշ կլինի ու ամբողջ պատասխանատվությունը կընկնի նրանց վրա»,-հայտարարեց Անդրանիկ Թևանյանը։
Նա մոբիլիզացիայի կոչ արեց՝ հայտարարելով, որ չպետք է թերագնահատել հրապարակը, քանի որ այս հրապարակն է որոշել, որ պետական ապարատում աշխատանքը պետք է սկսվի ոչ թե առավոտյան 9-ին, այլ 8-ին։ Առանձին ոչ մի անհատ չի կարող որևէ բան փոխել․ գյուղ կանգնի՝ գերան կկոտրի։
Նիկոլ Փաշինյանը կեղծ թեզ է տարածում, նշեց Անդրանիկ Թևանյանը, իբր ինքը ինքնիշխանության կողմնակիցն է, մյուս կողմը՝ ծայրագավառ լինելու․ «Տո ա՛յ ծայրագավառ, դու Թուրքիայի ծայրագավառն ես ու քո ծայրագավառությամբ մի՛ դատիր ուրիշների մասին։ Մենք հանուն Հայաստանի ու մեր հայրենիքի ու մեր անվտանգության ենք ելել»։
Նիկոլին վռնդելուց հետո անելու ենք ճիշտ հակառակը, նշեց նա, վերականգնելու ենք դաշնակցային հարաբերությունները Իրանի ու Ռուսաստանի հետ, Արևմուտքի հետ նորմալ հարաբերությություններ ենք հաստատելու, թույլ չենք տալու, որ Հայաստանի ինքնիշխանության հաշվին աշխարհաքաղաքական կռիվներ տան այս տարածաշրջանում։
Մաքսիմալ պետք է ավելացնել ժողովրդի ներկայությունը և վերցնել իշխանությունը։
26․09․2023-ի գործողությունների ծրագիրը․
1․ Շարունակել համազգային գործադուլը։
2․ Առավոտյան 8։00-ից բողոքի գործողություններ իրականացնել․ փողոցներ փակել կոնկրետ հասցեներում և դրանցից դուրս։
3․ Այցելել բուհեր՝ իմանալու համար, թե ղեկավարությունն ի՞նչ է ուզում ուսանողներից։
4․ Ժամը 13։30-ին քշադուլ․ ավտոմեքենայով՝ ով որտեղ գտնվում է 10 րոպե կանգնեցնում է մեքենան՝ չի վարում։
5․ Ժամը 19։00-ին հանրահավաք Հանրապետության հրապարակում։