Քաղաքական

26.09.2023 08:43


Հայաստանը կլքի ՀԱՊԿ-ը, ռեգիոնը կհամակարգի Թուրքիան․ Խրամչիխին

Հայաստանը կլքի ՀԱՊԿ-ը, ռեգիոնը կհամակարգի Թուրքիան․ Խրամչիխին

168am-ի հետ զրույցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ շատ վաղուց էր պարզ, որ Հայաստանը պատրաստվում է լքել ՀԱՊԿ-ը և դա ամենայն հավանականությամբ տեղի կունենա մոտ ապագայում։

Ըստ նրա, Ռուսաստանում սա լավ տեսնում ու հասկանում են, սակայն չեն ցանկանում հակառուսական տրամադրությունները պաշտոնական մակարդակում շատ ավելի խորացնել՝ սպասելով հետագա զարգացումներին, ինչպես նաև կենտրոնացած լինելով սեփական խնդիրների վրա։

«Ես մշտապես պնդել եմ, որ Ղարաբաղում ռուսական կոնտինգենտը նախ շատ փոքրաթիվ է, չունի հստակ մանդատ, որը նրան տալիս է հստակ գործողությունների հնարավորություն, սա. այո, խնդրահարույց է և կարող է հայաստանյան հասարակության շրջանում հիասթափության պատճառ դառնալ։ Ինչպես նաև շատ ավելի լայն աշխարհաքաղաքական ֆոն կա, որ ՌԴ-ն խուսափել է սրել հարաբերությունները Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, իսկ Թուրքիան ներկայումս Ռուսաստանի համար ամենակարևոր երկրներից մեկն է, ում հետ պահպանվել են բնականոն հարաբերություններ Ուկրաինայի զարգացումներին զուգահեռ։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա կանխատեսելի են զարգացումները, Ղարաբաղի հարցը ՀՀ իշխանությունները համարում են փակված, ՀԱՊԿ անդամակցության դադարեցման թեման կբերվի առաջին պլան՝ իր բոլոր հետևանքներով, որոնք կունենան իրենց բացասական հետևանքը հայ-ռուսական հարաբերությունների համար, սակայն դա անվտանգության ոլորտում որևէ այլ առավելություն Հայաստանին չի տալու, քանի որ ՆԱՏՕ-ի անդամակցության հեռանկար Հայաստանը չունի։ Ավելին՝ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ն Թուրքիան է։ Անվտանգության ոլորտում արդյունավետ ի՞նչ գործիքներ ու մեխանիզմներ է գործարկելու Արևմուտքը ՀՀ անվտանգության համար, կարծում եմ՝ Արևմուտքը ձգտում է, որ տեղում բոլոր հարցերը լուծվեն և անվտանգային որևէ միջոցառման կարիք չլինի, կամ ռեգիոնը համակարգի Թուրքիան»,-ասաց նա։

Այս խորագրի վերջին նյութերը