Քաղաքական

26.09.2023 13:39


«Ժողովրդարության բաստիոնում» Անդրանիկ Թևանյանին բերման են ենթարկել քայլելու համար. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

«Ժողովրդարության բաստիոնում» Անդրանիկ Թևանյանին բերման են ենթարկել քայլելու համար. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

"Մայր Հայաստան" դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանին բերման են ենթարկել վարչական վարույթով' սա նշանակում է, որ 3 ժամվա ընթացքում պետք է ազատ արձակեն' Ոստիկանության կենտրոնի բաժնի առջեւ, ուր իրազեկման ակցիայի վայրից բերման են ենթարկել Անդրանիկ Թեւանյանին, ասաց ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

Նրա տեղեկություններով' ներսում կեղծ զեկուցագիր են գրում' իբր իրազեկման ակցիան խանգարել է դասապրոցեսին, մինչդեռ թե' բարձրախոսի ձայնն է բավականին ցածր եղել խանգարելու համար, թե' որեւէ մեկը չի զգուշացրել, որ դա խանգարում է եւ պատշաճ ժամանակ չեն տրամադրել հեռանալու համար։ Պարզապես իրազեկման ակցիայից հետո ոստիկանները "առեւանգել" են Անդրանիկ Թեւանյանին' առանց օրինական որեւէ պահանջ ներկայացնելու։

Արեգնազ Մանուկյանը վկայեց, որ Թեւանյանի հետ ոստիկանական բաժին են ապօրինի տարել մեկ տասնյակ մարդու' այդ թվում ուսանողների, որոնք պարզապես կանգնած լսելիս են եղել։

"Ստացվում է' "ժողովրդավարության բաստիոն" Հայաստանում բերման են ենթարկում պարզապես խոսելու համար",-եզրակացրեց պատգամավորը։

Այս խորագրի վերջին նյութերը