Կրակոցներ` Արագածոտնում, վրանում հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով տղամարդու դի
Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում և Ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Ամբերդ» ամրոցի մոտ սպանություն է տեղի ունեցել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, արդեն տեղում՝ որպես արոտավայր օգտագործվող տարածքում տեղադրված պոլիէթիլենային սավաններով պատրաստված տնակում տեղադրված մահճակալին, գլխի մասը ամբողջովին ջնջխված, հայտնաբերել են տղամարդու դի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 58-ամյա Արթուր Թ.-ն է: Իրավապահները սպանությունը կատարելու համար ծագած հիմնավոր կասկածանքով Օրգով գյուղի սարերից մեկում հայտնաբերում են կասկածյալին՝ Կոտայքի մարզի բնակիչ 57-ամյա Վարուժան Գ.-ին:
Դեպքի վայրում քննիչները հայտնաբերում են հանցագործության գործիք որսորդական հրացանը և կրակված 1 պարկուճ՝ վրանի մեջ, իսկ 1 պարկուճն էլ հայտնաբերվում է հրացանի մեջ: