Քաղաքական

26.09.2023 17:43


Արցախցիներին դիտավորյալ են 1-2 ժամ պահում անցակետերում, որ հերթեր առաջանան. ահազանգեր

Արցախցիներին դիտավորյալ են 1-2 ժամ պահում անցակետերում, որ հերթեր առաջանան. ահազանգեր

Արցախից Հայաստան տեղահանումը շարունակվում է: Ճանապարհներին կիլոմտերերով հերթեր են, գերծանրաբեռնված է Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհը: Տարբեր տեղեկություններ են շրջանառվում, որ Արցախից տեղահանված քաղաքացիների համար հավելյալ խնդիրներ ստեղծվում են նաև ՀՀ մուտք գործելիս, մարդիկ 1-2 ժամ անցկացնում են անցագրային կետերում: Ստուգում են փաստաթղթեր, երկար-բարակ հարցուփորձ են անում:

Այս մասին նաև բարձրաձայնել էր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ նշելով, որ դա արվում է հատուկ՝ դանդաղացնելու համար արցախցիների մուտքը ՀՀ:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը