Պապ, չիպսս բերե՞լ ես. մեկ տարվա հարկադրված բաժանումից հետո Առաքելյանների ընտանիքի առաջին հանդիպումը Կոռնիձորում (տեսանյութ)
Կոռնիձորի հումանիտար կայանում շարունակվում է Արցախից բռնի տեղահանվածների հոսքը։ Ստեփանակերտ–Գորիս ճանապարհը մեծ խցանումների պատճառով անցնում են գրեթե մեկ օրում։ Տեղահանվածների հերթը սկսվում է Ստեփանակերտի կենտրոնից։
Երկար հերթերում առանց այն էլ ամիսներ շարունակ շրջափակման պայմաններում թերսնումից հյուծված մարդկանցից շատերի ինքնազգացողությունը վատանում է։
Մարդիկ գալիս են՝ ինչով կարող են՝ սեփական մեքենաներով, ավտոբուսներով, մանկահասակ երեխաների հետ բեռնատարների թափքում նստած։
Արցախցի մի պատանի Ստեփանակերտից Կոռնիձոր է հասել հեծանիվով։
NEWS.am–ի թղթակիցն այսօր ականատես է եղել Առաքելյանների ընտանիքի վերամիավորմանը։ 44–օրյա պատերազմից հետո Հադրութից տեղահանված ընտանիքը այս անգամ էլ Ստեփանակերտից է տեղահանվել։ Հայրը, որը մինչեւ Արցախի շրջափակումը Հայաստան էր եկել գործերով, չէր կարողացել վերադառնալ ընտանիքի մոտ։ Այսօր բեռնատարի թափքում նստած Կոռնիձոր հասան նրա կինը չորս մանկահասակ երեխաների հետ։
Փոքրիկներից մեկը հորը կարոտած գրկելուց հետո անհամբերությամբ հարցրեց. «Պապ, չիպսս բերե՞լ ես»։