Քաղաքական

27.09.2023 08:50


Անդրանիկ Թևանյանին առևանգելու փաստով հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին (տեսանյութ, լուսանկար)

Անդրանիկ Թևանյանին առևանգելու փաստով հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին (տեսանյութ, լուսանկար)

Հաղորդում հանցագործության մասին

Երեկ` սեպտեմբերի 26-ին, երևանյան ԲՈՒՀԵՐԻ բակերում խաղաղ իրազեկման ակցիա էինք իրականացնում` «Մայր Հայաստան» դաշինքի մի քանի թիմակիցներով, ուսանողությանն իր մտահոգ խոսքն էր ուղղում «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

Ժողովրդավարության բաստիոնում իրացնում էինք մեր սահմանադրական իրավունքը` խաղաղ իրազեկման ակցիա իրականացնելով։

Արդեն ավարտում էինք մեր իրազեկման խաղաղ ակցիան, երբ մի խումբ բերետներ վայրագորեն ներխուժեցին Ճարտարապետական համալսարանի բակ ու առանց որևէ պահանջ հնչեցնելու՝ լուռ, բիրտ ուժի կիրառմամբ մեր աչքի առաջ առևանգեցին Անդրանիկ Թևանյանին, մեր մի քանի թիմակցի և պարզապես բակում կանգնած ուսանողների։

Սա ակնհայտ մարդու իրավունքների կոպտագույն խախտում է` առանց որևէ պահանջի առևանգել իր սեփական երկրում քայլող ՀՀ քաղաքացուն` թիմակիցների աչքի առջև կիրառելով բիրտ ուժ, անմարդկային վերաբերմունք։

Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության կանչվեն։

Ակնկալում ենք, որ այս հաղորդումը հանցագործության մասին չի անհետանա և վարույթ կհարուցվի։

Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը