Լրահոս

27.09.2023 12:00


2 ադրբեջանցի զինծառայող կրակել են Չարեքտարի 13-րդ դարի վանքի ուղղությամբ (տեսանյութ)

2 ադրբեջանցի զինծառայող կրակել են Չարեքտարի 13-րդ դարի վանքի ուղղությամբ (տեսանյութ)

Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը X-ի (նախկին Թվիթեր) իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ ինչպես են երկու ադրբեջանցի զինծառայող կրակում են Չարեքտարի 13-րդ դարի վանքի ուղղությամբ:

Հրապարակված տեսանյութից պարզ է դառնում, որ վանքի վրա կրակում են անգամ զրահափոխադրիչից։

«Նման հարձակումներն ուղղակիորեն խախտում են հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի ընդունած ժամանակավոր միջոցները, դրանք պետք է հետաքննվեն ու կատարողները պատասխանատվության ենթարկվեն»,–նշված է գրառման մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը