Լրահոս

27.09.2023 14:24


Արցախում տեղի ունեցած պայթյունի տարածքում մասունքներ են հայտնաբերվել

Արցախում տեղի ունեցած պայթյունի տարածքում մասունքներ են հայտնաբերվել

Արցախում տեղի ունեցած պայթյունի տարածքում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են մասունքներ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը` հրապարակելով նաև տարբեր անձանց անձնական իրերի լուսանկարներ։

«Նրանց ինքնությունը բացահայտելու համար կիրականացվի դատաբժշկական փորձաքննություն։ Նույն տարածքից հայտնաբերվել են նաև անձնական իրերը»,–ասված է հաղորդագրությունում։

ՆԳՆ–ն նշում է` եթե լինեն անձինք, որոնք կճանաչեն լուսանկարներում պատկերված իրերը, ապա կարող են մոտենալ ԱԻՊԾ օպերատիվ շտաբ, կառավարության 0 հարկ։

Այս խորագրի վերջին նյութերը