Լրահոս

27.09.2023 14:32


Տավուշի մարզի Այգեձոր գյուղում 60 հատ հրանոթային արկ է հայտնաբերվել

Տավուշի մարզի Այգեձոր գյուղում 60 հատ հրանոթային արկ է հայտնաբերվել

ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հրամաններով 2023 թվականը հայտարարվել է նաև ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման տարի: Այն, որ Տավուշի մարզը չի զիջում մյուս մարզերին նման դեպքերի բացահայտման գործում՝ անհերքելի փաստ է:

Վերջին 1 տարում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Մկրտչյանի և ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Լոբյանի գլխավորությամբ, հսկայածավալ աշխատանքներ են կատարել ոչ միայն բնակչության հետ բացատրական աշխատանքների ուղղությամբ, այլ նաև ստացված օպերատիվ տեղեկություններով հայտնաբերել են բնակչության մոտ գտնվող մեծ թվով ապօրինի զենք-զինամթերք, երբեմն էլ հսկայական «արսենալ»:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, սեպտեմբերի 25-ին, ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Այգեձոր բնակավայրի նախկին կինոթատրոնի շենքին կից առանձին սենյակներից մեկում արկեր կան:

Տավուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ն. Կարապետյանի կողմից ճշտվում են օպերատիվ տեղեկությունները և պարզվում է, որ այն հավաստի է ու ոստիկանները այցելում են նշված վայր, որտեղ էլ Տավուշի մարզի 50-ամյա բնակիչը փաստերի ճնշման տակ ոստիկաններին է ներկայացնում մոտ 60 հատ հրանոթային արկ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տարածքը, որտեղ հայտնաբերվել են արկերը, 1990-ական թվականներին ծառայել է որպես հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ պահեստ և այդ ամենը այնտեղ են բերել 1992 թվականի դեկտեմբերի 29-ին Չինարի գյուղի մատույցներում հայ-ադրբեջանական մարտերի ժամանակ զոհված Հայոց Ազգային բանակի մարտիկները:

Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ:

Այս խորագրի վերջին նյութերը