Քաղաքական

27.09.2023 14:43


Ադրբեջանը ձերբակալել է Ռուբեն Վարդանյանին (տեսանյութ)

Ադրբեջանը ձերբակալել է Ռուբեն Վարդանյանին (տեսանյութ)

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքի վրա տեղակայված Հաքարիի ապօրինի անցակետում ձերբակալել է։ Այս մասին հայտարարություն է տարածել նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը։

«Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել ու գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է հեռանալ Արցախից՝ ադրբեջանական բռնազավթումից մազապուրծ եղած հազարավոր հայերի հետ։ Ռուբենը արցախցիների կողքին էր շրջափակման 10 ամիսներին և նրանց հետ միասին էլ զրկանքներ է կրել գոյության համար այդ պայքարում։ Ես խնդրում եմ ձեր աղոթքներն ու աջակցությունը՝ ամուսնուս անվտանգ ազատ արձակումն ապահովելու համար»,-նշել է նա։

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունից հաստատել են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալման մասին տեղեկությունը։

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ նրան տեղափոխել են Բաքու:

Այս խորագրի վերջին նյութերը