Աշխարհ

27.09.2023 16:51


Սերխիո Ռամոսի տունը թալանել են Սևիլիա-Լանս հանդիպման ընթացքում

Սերխիո Ռամոսի տունը թալանել են Սևիլիա-Լանս հանդիպման ընթացքում

Թալանել են իսպանացի ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսի տունը. դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին՝ Չեմպիոնների լիգայի «Սևիլիա»-«Լանս» հանդիպման օրը (1:1), հայտնում է ABC-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ գողության պահին տանը եղել են Ռամոսի չորս երեխաներն ու երկու դայակները։ Ինքը՝ ֆուտբոլիստը, այդ պահին մասնակցել է Չեմպիոնների լիգայի խաղին, իսկ կինը աշխատանքի է եղել: Սևիլիայի արվարձանում գտնվող տանը գտնվող երեխաներն ու ուսուցիչները չեն տուժել։

Հիշեցնենք, որ 37-ամյա պաշտպանը 18 տարի անց վերադարձել է «Սևիլիա»։ 2005 թվականին՝ նախքան «Ռեալ» տեղափոխվելը, Ռամոսը «Սևիլիայի» հետ յոթ անգամ հաղթել է Եվրոպայի լիգայի գավաթը և մեկ անգամ՝ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը։ Ռամոսը վերջերս հայտարարել էր նաև Իսպանիայի հավաքական վերադառնալու ցանկության մասին։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը